ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Շվեդիայի արքայազնը ամուսնանում է

Շվեդիայի արքայազնը ամուսնանում է
13.06.2015 | 17:24

Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը պատրաստվում է ամուսնանալ հեռուստաաստղ Սոֆյա Հելքվիսթի հետ՝ հայտնում է BBC-ն: Նա երրորդ գահաժառանգն է, իսկ նրա ընտրյալը նախկինում աշխատել է որպես մոդել, յոգայի հրահանգիչ և զբաղվել բարեգործությամբ: Զույգը սկսել է հանդիպել 2010-ին, ծանոթացել են ռեստորանում: Շվեդական մամուլը հիշեցնում է, որ Հելքվիսթը մասնակցել է Paradise Hotel ռեալիթի-շոուին, որում երիտասարդները պայքարում են շքեղ հյուրանոցներում ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Շվեդիայում շշուկներ են շրջանառվել, որ արքայազնի ընտրությունը սկանդալ է առաջացրել թագավորական ընտանիքում, բայց պալատը այդ տեղեկությունները հերքում է և հայտարարում, որ տպավորված է Հելքվիսթի բարեգործական գործունեությամբ՝ նա զբաղվում է Հարավային Աֆրիկայում երեխաների օգնության հիմնադրամով: 30-ամյա Հելքվիսթը կլինի հարյուրամյակների ընթացքում առաջին ոչ նշանավոր ծագումով իշխանուհին:

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ